Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սասուն Խաչատրյան.Միայն կանխիկ գումարով պետական բյուջե է վերադարձվել 4 մլրդ 353 մլն դրամ

Սասուն Խաչատրյան.Միայն կանխիկ գումարով պետական բյուջե է վերադարձվել 4 մլրդ 353 մլն դրամ
09.06.2020 | 22:58

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր Աժ-ում 2019-ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ անդրադարձավ ՀՔԾ վարույթում քննվող գործերին, որոնք առնչվում են նախկին պաշտոնյաներին։ Նա նշեց, որ 2019-ին ավարտված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 23 մլրդ 812 մլն դրամ։ Ավարտված գործերով կանխիկ գումարով վերականգնվել է 1 մլրդ 222 մլն դրամը։


Նույն ժամանակահատվածում վարույթում գտնվող քրեական գործերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է ապահովել հանցագործություններով պետությանը պատճառված աննախադեպ չափերի վնասի վերականգնում։ Միայն կանխիկ գումարով պետական բյուջե է վերադարձվել 4 մլրդ 353 մլն դրամ։ «Դրանից մի քանի անգամ, միգուցե տասնյակ անգամ ավելի մեծ չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության աղբյուր հանդիսացող ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն հետագայում։ Համեմատության համար պետք է նշեմ, որ 2008-2018 թվականների ընթացքում վերականգնված գումարը կազմել է ընդամենը 597 մլն դրամ։ Այսինքն՝ միայն 2019 թվականի ընթացքում վերականգնված գումարը 7 անգամ ավելին է, քան ծառայության գոյության նախորդ 11 տարիների ընթացքում քննված քրեական գործերով։ Ծառայությունում քննված որոշ քրեական գործերով բացահայտվել են պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հարյուրավոր հեկտարներ ընդհանուր մակերեսով հողամասերի ապօրինի օտարման դեպքեր, միջնորդություններ են ներկայացվել կառավարության լիազոր մարմին՝ այդ տարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար»,- նշեց նա։
Ըստ Սասուն Խաչատրյանի՝ միջնորդություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու համար։ «Ի դեպ, իմ տեղեկություններով, այդպիսի հայց արդեն հարուցվել է՝ Մոնումենտի այգու մեկ հեկտար հողամասը ապօրինի օտարելու դեպքով»,- ասաց ՀՔԾ պետը։


Նաև նախաքննությամբ հիմնավորվել են Ծաղկաձորում 106 հեկտար անտառային ֆոնդի տարածքների ապօրինի իրացման դեպքերը։ Նախաձեռնվել է այդ տարածքների վերադարձը պետությանը, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։
Մեկ այլ քրեական գործով հիմնավորվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մտերիմներին հողամասեր ապօրինի իրացնելու բազմաթիվ դեպքեր, որից միայն 7,5 հեկտարը Դիլիջան համայնքում, 168 հեկտարը՝ Արարատի մարզում։


«Միայն Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով պարզվել են դարձյալ Դիլիջանում և Արմավիրի մարզում տեղակայված թվով 40 անուն անշարժ գույքերի և նրան փոխկապակցված անձանց անուններով ապօրինաբար մասնավորեցնելու դեպքեր։ Նույն ընթացակարգով նախաձեռնվել է նաև նշված գույքերի վերադարձը համայնքներին»,- նշեց Սասուն Խաչատրյանը։

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ