Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նոր Զելանդիայում բուժվել է կորոնավիրուով վարակված վերջին մարդը

Նոր Զելանդիայում բուժվել է կորոնավիրուով վարակված վերջին մարդը
10.06.2020 | 00:19

Նոր Զելանդիայի բժիշկները հայտնել են կորոնվիրուսով վարակված վերջին մարդու ապաքինման մասին: Այս մասին տեղեկացնում է ТАСС ռուսական գործակալությունը՝ հղում անելով Զելանդիայի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Նախարարությունը հայտնել է, որ վերջին երկու շաբաթում երկրում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն գրանցվել:


Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում վիրուսով վարակվել է 1504, մահացել՝ 22 մարդ: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը փետրվարի 28-ին է գրանցվել, վերջինը՝ մայիսի 22-ին:


Նշենք, որ Զելանդիայի իշխանություններն արդեն իսկ հանել են բոլոր տեսակի սահմանափակումները: Գործում է հասարակական տրանսպորտը, բաց են բոլոր տեսակի խանութները, ձեռնարկություններն ու գործարանները: Որոշակի սահմանփակումներ միայն հասարակական սննդի օբյեկտների և բազմամարդ միջոցառումների վրա են տարածվում:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ