Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իսկ որտե՞ղ է Հովիկ Աբրահամյանը

Իսկ որտե՞ղ է Հովիկ Աբրահամյանը
10.06.2020 | 14:24

«Փաստը» գրում է.

«Լրատվամիջոցներն օրերս տեղեկացրին, որ Երևանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը, որ պլանավորված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ երեք վարչապետների հանդիպման հիմնական թեման ու խոսակցության առարկան ստեղծված ճգնաժամային և էքստրեմալ իրավիճակն են եղել: Մամուլում արդեն իսկ նշվել է, որ երեք վարչապետները մտադիր են ձևավորել հակաճգնաժամային կենտրոն, որպեսզի կարողանան խնդիրների հետ կապված լուծումների հստակ կոորդինացիա իրականացնել։ Հանդիպումից թերթին բավական ուշագրավ մանրամասն է հայտնի դարձել, Մանուկյանը, Բագրատյանը և Կարապետյանը մտադիր են լայն թափով լծվել գործի. յուրաքանչյուրը հստակ ուղղությամբ կոնկրետ քայլեր կիրականացնի՝ պետությունը կոլապսից դուրս բերելու ուղղությամբ։ Մենք տեղեկություն ունենք, որ նախատեսվում է առանձնացնել երեք ուղղություն, որոնք ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն, որոնց հետ էլ առաջիկայում պատրաստվում են աշխատել երեք վարչապետները։ ՌԴ հետ նախատեսված քայլերի ու խնդիրների հստակեցման ուղղությամբ պատրաստվում է զբաղվել Կարեն Կարապետյանը, ԵՄ հետ ճգնաժամային թեմաների հետ տարվող աշխատանքների պարտականությունները դրվել են Հրանտ Բագրատյանի վրա, իսկ Չինաստանի հետ փորձի փոխանակման ու ճգնաժամային քաղաքականության պատասխանատուն կլինի Վազգեն Մանուկյանը»:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ