Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ԱԳ նախարարները և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Լիբիայի հակամարտության բոլոր կողմերը, ներառյալ արտասահմանյան խաղացողները, պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան «5+5» ձևաչափով բանակցություններին:
«Հակամարտության բոլոր կողմերը, ներառյալ արտասահմանյան ուժերը, պետք է բանակցություններ սկսեն հրադադարի մասին համաձայնագրի շուրջ «5 + 5» ձևաչափով: Բոլոր կողմերը պետք է կառուցողական ներդրում ունենան ՄԱԿ-ի կողմից հովանավորվող բանակցություններում, որպեսզի համապարփակ քաղաքական համաձայնագիր կնքեն Բեռլինում համաձայնեցված չափանիշներին համաձայն», – ընդգծել են նախարարները: