Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարչապետին անվստահություն չեն հայտնի

Վարչապետին անվստահություն չեն հայտնի
10.06.2020 | 14:32

«Ժամանակը» գրում է.

«Չնայած երեկ հայտարարվեց, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարվել է, թե կուսակցությունը պահանջում է, որ լինեն հրաժարականներ, սակայն ԲՀԿ մեր աղբյուրը նշեց, որ կոնկրետ գործողություններ այդ պահանջին հասնելու համար չեն իրականացվելու: Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն նախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու հարց, մեր աղբյուրը նշեց, որ նման հարց իրենց օրակարգում չկա: «Մենք ընդամենը արձանագրում ենք, որ դժգոհ ենք կառավարության գործունեությունից, և անկալում ենք, որ իշխանությունները իրենք որոշակի հետևություններ կանեն»»:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ