Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ադրբեջանը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Ադրբեջանը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը
10.06.2020 | 14:32

Ադրբեջանի կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի մեկը։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ երկրում համաճարակային իրավիճակը սրվում է՝ վերջին շաբաթում ամեն օր արձանագրվում է վարակի 300 դեպք, ընդհանուր ցուցանիշն արդեն անցել է 8 հազարից։ Անցած երկու օրում վարակվածներից տասը մահացել են։ Համաճարակի բռնկումից հետո մինչ օրս արձանագրվել է մահվան 98 դեպք։

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ