Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 7,2 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 7,2 միլիոնը
10.06.2020 | 14:33

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 7 240 000-ի, մահացածների թիվն անցել է 411 000-ը, բուժվել է 3 370 000 մարդ: ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ թե վարակվածների և թե մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ 1980 000 և 112 000: Վարակվածների թվով երկրորդ տեղում է Բրազիլիան է՝ մոտ 740 000, մահացել է 38,4 հազար մարդ: Երրորդը Ռուսաստանն է՝ 485 000, մահացել է 6,1 հազար մարդ:


Մահացածների թվով երկրորդը Միացյալ Թագավորությունն է՝ 41 հազար, վարակվածների թիվն անցել է 290 000-ը, երրորդը Բրազիլիան է, չորրորդը՝ Իտալիան՝ 34 000 մահացու ելք վարակի շուրջ 235 000 դեպքերից:

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ