Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սուրեն Պապիկյան. Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում

Սուրեն Պապիկյան. Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում
10.06.2020 | 14:35

Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում՝ կլինի որևէ քաղաքական գործչի, բիզնեսմենի կամ նախկին օլիգարխի մասով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքների օտարման օրինականության ստուգման հարցին:

«Մեզ համար պատվերի ինստիտուտը չի գործում: Իհարկե, իրավապահ համակարգը հիմա զբաղվում է թե տարբեր աճուրդներով, թե մարդկանց ունեցվածքի ստուգման հարցերով, բայց գործընթացն առավել մեծ թափով ուժի մեջ կմտնի, երբ սկսի գործել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ