Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սուրեն Պապիկյան. Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել

Սուրեն Պապիկյան. Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել
10.06.2020 | 14:38

Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել և տրված իրավական հնարավորություններից օգտվելով՝ այն կյանքի կկոչենք, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի չեղարկումից հետո իշխանության գործողություններին։

«Ուղիներից մեկը Աժ-ում հարցը քննարկել և լուծում տալն է, մյուսը, բնականաբար, սահմանադրական հանրաքվեն է, որը, այս փուլում կորոնավիրուսով պայմանավորված, իրականացնել հնարավոր չէ: Իհարկե, մենք լուծումը կգտնենք», - նշեց նախարարը: Հարցին՝ կա՞ն հստակ ժամկետներ, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չլինի, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Մեր գործողություններն ինքնանպատակ չեն և բխում են ՀՀ քաղաքացու շահերից: Մենք մեր գործողություններում թափանցիկ ենք և որևէ գաղտնի բան չենք կարող անել»:

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ