Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հաջորդը Դավիթ Տոնոյանն է

Հաջորդը Դավիթ Տոնոյանն է
10.06.2020 | 14:39

«ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն իր «տեսլականն» է հրապարակել՝ «պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Ասում է, որ 2018-ից հետո սա երկրորդ համանման փաստաթուղթն է:


Երկրի անվտանգությունը և սահմանները պաշտպանելու համար ամենևին էլ կարիք չկա երկու տարին մեկ այդ մասին բարձրաձայնել: Փաստացի պատերազմական իրավիճակը ենթադրում է ամենից առաջ խիստ գաղտնապահություն: Կարճ ասած, պաշտպանության և բանակաշինության ասպարեզներում ավելի շատ պետք է գործել, քան խոսել:
Հիմա երևի Ադրբեջանի ռազմական փորձագետները բառ առ բառ քննում են Տոնոյանի տեսլականը: Պաշտպանության նախարարը հազիվ թե չգիտի, որ իր ցանկացած միտք ոլորտի մասնագետներին որոշակի տեղեկատվություն է փոխանցում: Եվ եթե գնացել է սեփական պատկերացումները կիսելու ճանապարհով, ուրեմն բավականին ծանրակշիռ պատճառ է ունեցել: Վերջին իրադարձությունների կոնտեքստում և դատելով հրապարակված փաստաթղթի բովանդակությունից, դա մեկն է՝ վարչապետ Փաշինյանին հավաստիացնել, որ պաշտպանության նախարարությունը չի խառնվում ներքաղաքական գործընթացներին, և ինքը երաշխավորում է բանակի չեզոքությունը: Այլ կերպ ասած, դա տեսլական է քաղաքական դասավորությունների տեսլականի մասին, որտեղ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնում է իրեն և հավատացնում է, որ ինքը հուսախաբ չի անի: Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը դրանում համոզվի: Դատելով նաև լուրերից, որ հաջորդ պաշտոնանկությունը կատարվելու է ՊՆ-ում, և նախարարն է լինելու հրաժեշտ տվողը, առավել ինտրիգային է դառնում այս 15 էջանոց փաստաթղթի հրապարակումը»,-գրում է «Հրապարակը»:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ