Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում դարձյալ առաջատարն է

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում դարձյալ առաջատարն է
10.06.2020 | 14:40

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում: Ըստ Worldometers.info կայքի տվյալների՝ հունիսի 9-ին այդ ցուցանիշն ավելացել է 118-ով՝ կազմելով 4615: 1 մլն բնակչի հաշվով վարակման դեպքերը տարածաշրջանում հետևյալ տեսքն ունեն.


1. Հայաստան - 4615
2. Ռուսաստան - 3325
3. Իրան - 2096
4. Թուրքիա - 2042
5. Ադրբեջան - 808
6. Վրաստան – 205


1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով 73, Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է Իրանից՝ 100. հետո: Երրորդը Թուրքիան է (56), հաջորդում են ՌԴ-ն (42), Ադրբեջանը (10), Վրաստանը (3):

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ