Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գիտնականները հայտարարում են, որ SARS-COV-2 կորոնավիրուսը ստեղծել են ամերիկացի և չինացի հետազոտողները

Գիտնականները հայտարարում են, որ SARS-COV-2 կորոնավիրուսը ստեղծել են ամերիկացի և չինացի հետազոտողները
10.06.2020 | 14:41

Նոր տեսակի SARS-COV-2 կորոնավիրուսը, հավանաբար, մշակվել է չինացի և ամերիկացի գիտնականների կողմից՝ ասել է նորվեգացի գիտնական, պատվաստանյութերի գծով փորձագետ Բիրգեր Սյորենսենը:


Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը խոսում է լաբորատոր ծագման մասին: Սյորենսենի հետ համակարծիք է բրիտանացի պրոֆեսոր Անգես Դալգլիշը: Մասնագետները հետազոտության արդյունքները հրապարակել են Quarterly Review of Biophysics պարբերականում: Ըստ հետազոտության արդյունքների՝ վիրուսը գրեթե մուտացիայի չի ենթարկվել կենդանիներից մարդկանց անցնելու ընթացքում, ինչը գիտնականների կարծիքով ցույց է տալիս SARS-COV-2-ի նախնական հարմարվողականությունը մարդկանց օրգանիզմին: Բացի այդ, Սյորենսենը պնդում է, որ վիրուսն ունի թոքաբորբի վիրուսից տարբերվող հատկություններ, որոնք նախկինում երբեք չէին հայտնաբերվել բնության մեջ:

«Մենք տեսնում ենք, որ վիրուսը բնական զարգացման արդյունք չի դարձել: Այն ստեղծել են ամերիկացիներն ու չինացիներն իրենց, այսպես կոչված, «մուտացիաների» ուսումնասիրությունների արդյունքում: Նման աշխատանք արվում է ողջ աշխարհում: Ոչ ոք այդ մասին չի խոսում»,- գիտնականին մեջբերում է NRK նորվեգական հեռուստահեռարձակող ընկերությունը: Նորվեգացին վստահեցրել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը վաղուց են համագործակցում նման հետազոտությունների անցկացման հարցում:
Դալգլիշի և Սյորենսենի տեսակետը կիսել է նաև բրիտանական հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլավը: Նրա խոսքով՝ լաբորատորիաներից մեկում կարող էր դժբախտ դեպք տեղի ունենար:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ