Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սուրեն Պապիկյան. Խնդիր է դրված ունենալ տեղական ավիափոխադրող. Պապիկյան

Սուրեն Պապիկյան. Խնդիր է դրված ունենալ տեղական ավիափոխադրող. Պապիկյան
10.06.2020 | 14:43

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ առաջիկայում անելու է ամեն ինչ, որ Հայաստանն ունենա տեղական ավիափոխադրող: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե գո՞հ է Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքներից:


«2019-ը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ հնարավորություն ստացանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ապահովել Հայաստան, և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել դեպի աշխարհի տարբեր կողմեր, մասնավորապես եվրոպական երկրներ»,- ասաց Պապիկյանը: Անդրադառնալով խնդիրներին՝ նա հիշեցրեց, թե դրանք մեկ օրում չէ, որ գրանցվել են, և ամենևին 2019-ի արգասիքը չէ: Նախարարը նշեց՝ իրենք շարունակում են լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում են նաև իրենք՝ գործող ղեկավարությունը: «Եվ հիմա մեր առջև խնդիր է դրված ամուր հիմքերի վրա դնել, ունենալ տեղական փոխադրող: Խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային, դրա ջատագովն եմ և առաջիկայում հետևողականորեն ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք ունենանք սեփական ավիացիա: Խոսքը վերաբերում է իրական ավիափոխադրողներին, ոչ թե ձևականորեն Հայաստանում գրանցված և արհեստական ձևավորված միավորումներին»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ