ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի պնդմամբ՝ ամերիկյան տնտեսությունը սկսել է վերականգնվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած ճգնաժամի հետևանքներից։
«Մենք այսօր տնտեսության կտրուկ բարելավման ականատեսն ենք դարձել», - հայտարարել է Մնուչինը ԱՄՆ Սենատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նիստում։ Մնուչինը նշել է. «Աշխատատեղերի թվի ավելացումը և տնտեսական մյուս ցուցանիշները վկայում են, որ մենք պատրաստ ենք տնտեսության հետևողական, աստիճանաբար վերագործարկմանը»։