Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միշել Բարնյե․ Լոնդոնը չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում

Միշել Բարնյե․ Լոնդոնը չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում
10.06.2020 | 23:22

«Մեծ Բրիտանիան չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում ԵՄ», - հայտարարել է բրեկզիտի գծով ԵՄ հատուկ բանագնաց Միշել Բարնյեն։


Նրա խոսքով՝ շարունակվող բանակցություններում Լոնդոնը ԵՄ հետ առևտրային հարաբերությունների այնպիսի մոդել է առաջարկում, որը մոտ է դաշինքի անդամ պետության կարգավիճակին։ «Մեզ համար դա անընդունելի է։ Մեծ Բրիտանիան ԵՄ շատ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում քան Կանադան, Ճապոնիան կամ մյուս գործընկերները», - հայտարարել է Բարնյեն։

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ