«Ռուսաստանը սպասում է Լուկաշենկոյին հունիսի 24-ին Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին», - Մոսկվայում ռուս-բելառուսական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Համավարակը նահանջում է և հարկավոր է այս պահն օգտագործել բոլոր ոլորտներում համագործակցության դինամիկան վերականգնելու համար, - նշել է ռուս դիվանագետը: -Եթե խոսքը քաղաքական երկխոսության մասին է, մենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հունիսի 24-ին սպասում ենք Մոսկվայում՝ Հաղթանակի զորահանդեսին»։
Ռուդենկոն նաև նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Մինսկ։