Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիտվան բժիշկների թիմ է գործուղում Հայաստան

Լիտվան բժիշկների թիմ է գործուղում Հայաստան
10.06.2020 | 23:23

Լիտվայի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ Հայաստան գործուղելու կարևոր որոշումը։


«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով», - գրել է Լիտվայի ԱԳ նախարարը։


Գրառումը նա ավարտել է հայերեն մեկ նախադասությամբ. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ գրելով, որ այդ որոշումը խիստ կարևոր էր և ժամանակին:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ