Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Ճիշտ ռազմավարության դեպքում աշնանը կամ ձմռանը կունենանք որոշակի իմունիտետային պարիսպ

Նիկոլ Փաշինյան. Ճիշտ ռազմավարության դեպքում աշնանը կամ ձմռանը կունենանք որոշակի իմունիտետային պարիսպ
10.06.2020 | 23:24

Ծայրահեղ ճիշտ եմ համարում մեր որդեգրած քաղաքականությունը՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր երկրները նույն պրոբլեմի միջով անցնելու են, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել։ Եթե այս կանխավարկածից ելնենք, հիմա նույնիսկ եթե զրո կորոնավիրուսի դեպք ունենք, քանի դեռ աշխարհում կա կորոնավիրուս, երբ մենք բացվենք, ներթափանցելու է, և այդ ժամանակ մենք կարող ենք լինել ավելի անպաշտպան։ Այս մարտավարութամբ մենք ոչ միայն շանս ունենք ամբողջությամբ կառավարելի պահել իրավիճակն, այլև ավելի պարտրաստված կլինենք աշնան, ձմռան և գարնան հնարավոր բռնկումներին», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ ճիշտ ռազմավարության դեպքում աշնանը կամ ձմռանը կունենանք որոշակի իմունիտետային պարիսպ, որը հանրապետությունը վարակի նկատմամբ կդարձնի ավելի պաշտպանված:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ