Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիուս է տարածվում, այլև քաղաքական

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիուս է տարածվում, այլև քաղաքական
10.06.2020 | 23:25

Դաշնակցության ներկայացուցիները նույն հռետորիկայով կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018-ի ամռանը, երբ կառավարության ձևավորումից մեկ-երկու ամիս էր անցել, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այնպիսի տպավորության է, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիուս է տարածվում, այլև քաղաքական, որն ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի՝ կբերի բոլոր այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարական ուժերի քաղաքական իմաստով մահվան։ Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ թեև որոշ ուժեր պնդում են, որ երբ հրամանատարը պատերազմի ժամանակ ձախողվում է, պետք է հրաժարական տա և հեռանա, մինչդեռ կառավարությունը չի ձախողվել կորոնավիրուսի դեմ պայքարում։


«Հայաստանն ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները, և չեմ տեսնում, որ աշխարհի լավ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում», - ասաց նա։ Փաշինյանն ընդգծեց, եթե պատերազմական տրամաբանության շրջանականում ամեն բան դիտարկվի, խուճապ ու սխալ տեղեկատվության տարածողներին դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասախան։ «Նման մոտեցում ցուցաբերածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը», - ավելացրեց նա։

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ