Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս

Համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս
10.06.2020 | 23:26

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման թույլ նախանշաններ կան՝ պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս։ Իհարկե, վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ վիճակը լավացել է, բայց նախանշանները կան», - ասաց վարչապետը։ Փաշինյանն ընդգծեց՝ կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա, որը տանելի է դառնում առողջապահական համակարգի համար։ «Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրն ամեն օրվա հետ փոքրանում է։ Եթե այս միտումը պահնեք, կլուծենք հոսպիտալացման խնդիներն ամբողջ ծավալով և կանցնենք կորոնավիրուսի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ