Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սմբատ Գոգյան. Ցավոք դիմումս գրելուն հաջորդած 27 օրերին ինձ ծաղրելուց, վախեցնելու փորձերից բացի այլ զարգացում չեմ տեսել

Սմբատ Գոգյան. Ցավոք դիմումս գրելուն հաջորդած 27 օրերին ինձ ծաղրելուց, վախեցնելու փորձերից բացի այլ զարգացում չեմ տեսել
10.06.2020 | 23:29

Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարված Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․
Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։


Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել»:

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ