Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԳ նախարարը մասնակցում է «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին

ԱԳ նախարարը մասնակցում է «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին
10.06.2020 | 23:29

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-րդ տարեդարձի հարցերով Գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտքաքին գործերի նախարարությունից։


Բացման խոսքով մասնակիցներին ողջունել են Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների խորհրդի նախագահ Մերի Ռոբինսոնսը։

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ