Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 566-ով՝ հասնելով 14669-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 240-ով և հասել 5466-ի, կատարվել է 2 233 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 75 389-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է.«Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 245-ի, կորոնավիրուսով վարակված ևս 82 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 8 876 մարդ: