Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՄԻՊ. Ովքե՞ր և ի՞նչ դեղորայք կարող են անվճար ստանալ պետությունից

ՄԻՊ. Ովքե՞ր և ի՞նչ դեղորայք կարող են անվճար ստանալ պետությունից
11.06.2020 | 15:05

Մարդու իրավունքների պաշտպանին 2019-ի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։


Մասնավորապես, քաղաքացիները բողոքով նշել են, որ սոցիալական վիճակից ելնելով, հնարավորություն չունեն այս կամ այն դեղորայքը ձեռք բերել:
Ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողների մեծ մասը պատկանում է անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին: ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացիները ստացել այն դեղերը, որոնք տեղ են գտել ՀՀ հիմնական դեղերի ցանկում, իրազեկվել են իրենց իրավունքների, միջազգային կամ տեղական կազմակերպությունների կողմից տրամադրվող դեղեր ձեռք բերելու ընթացակարգերի մասին:
Իրազեկում ենք, որ բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և առանձին հիվանդություններով տառապող անձանց։


ՀՀ կառավարության 2019-ի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման համաձայն` անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան` մասնագետի նշանակմամբ (ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան):

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ