Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վրացի բժիշկների խումբ կգործուղվի Հայաստան

Վրացի բժիշկների խումբ կգործուղվի Հայաստան
11.06.2020 | 15:06

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը՝ հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Մեր հարևան երկրներում վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները՝ ևս։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն», - հայտարարել է Գախարիան:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ