Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված 1187 պացիենտ

Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված 1187 պացիենտ
11.06.2020 | 15:08

2020-ի հունիսի 10-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում: Քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի: Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով:


Միաժամանակ՝ կրկին անգամ խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ուղեգրում՝ նմուշառման: Եղեք առողջ և պահպանեք անվտանգության կանոնները:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ