Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը
11.06.2020 | 15:08

Ցավոք սրտի, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրել, որ մեր ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և դա ենք դիտում որպես կորոնավիրուսի վարակի թվերի անկման հիմնական միջոց: Այսօրվա մեր 100 տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այսինքն՝ այսօր տեսնում ենք մեր՝ մեկ շաբաթ առաջվա կարգապահության մակարդակը:
Էլի ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել պահել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Վարակման դեպքերի 95 տոկոսը կամ դիմակ չկրելու, կամ սոցիալական հեռավորութուն չպահպանելու, կամ էլ ձեռքերը չախտահանելու հետևանք է», - նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց՝ բազմաթիվ դեպքերում վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների կամ ընդհատակյա հարսանիքների ժամանակ հակահամաճարակային կաոնները չպահպանելն է: «Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն պատժիչ գործողություններ, բայց մենք հավատում ենք, որ դրական դինամիկան ազգաբնակչության հետ մեր երկխոսության հետևանք է», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ