Այսօրվա կառավարության նիստին վերջին անգամ մասնակցում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Ջավադյանի՝ ԿԲ նախագահ եղած տարիները բավական բուռն են եղել, և այդ ընթացքում ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: «Դուք կշարունակեք ներգրաված մնալ մեր ընդհանուր գործերին, առաջիկայում որոշումներ կկայացնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկաներին առաջարկելով ծափերով ողջունել Արթուր Ջավադյանին: Ջավադյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին նրան կփոխարինի Մարտին Գալստյանը: