Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս պահի դրութամբ մեզ պետք է սպասել, որ ավարտվի այս փուլը, որը բխում է համավարակից, և շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով», - ասաց նախարարը։ Ճշտող հարցին, թե չի նախատեսվում Փաշինյան-Ալիև առցանց հանդիպում, Մնացականյանն ասաց․ «Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքը այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ հունվարի վերջին Ժնևում հանդիպել էինք»: