Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Վանեցյան. Հայաստանի անվտանգությունը վտանգված է

Արթուր Վանեցյան. Հայաստանի անվտանգությունը վտանգված է
11.06.2020 | 15:14

Հայաստանի անվտանգությունը վտանգված է, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Եթե մենք նայում ենք մեր հարաբերությունները մեր հիմնական դաշնակից երկրների հետ, տեսնում ենք, որ ունենք լուրջ խնդիրներ: Այդ խնդիրներն ակնհայտ են: Ինչո՞ւ են առաջացել այս խնդիրները. որովհետև այս իշխանությունը չի կարողանում նորմալ հարաբերություններ ձևավորել մեր դաշնակից երկրների հետ», - ասաց նա։
Վանեցյանի խոսքով, Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկեր պետությունն է, դա այն պետությունն է, որի հետ մենք մասնակցում ենք երկու կառույցների՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: «Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք, եթե մեղմ ասենք, ոչ լավ հարաբերություններ: Ինչո՞ւ է այդպես եղել. շատ-շատերը խոսում են, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, պետք է մեր ասելիքն ասենք, բայց արդյոք այսօրվա իշխանությունները ինքնիշխան են և փորձում են իրենց օրակարգը բերել՝ այս հաստատություններում իրենց գործունեությունը ծավալելու: Նման հարմարվողական իշխանություններ Հայաստանը երբեք չի ունեցել», - ասաց Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ