Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոսյան․ Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար

Արսեն Թորոսյան․ Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար
11.06.2020 | 15:16

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար: Ուղիղ հեռարձակումը վերնագրված է՝ «Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին...»:

Նա նշել է, որ այս հիվանդության վերաբերյալ բազմաթիվ հարցեր հենց սկզբից պարզ չէին: «Կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան՝ դիմակն օգնում է բոլորին, արդյո՞ք այն դեղը, որ այսօր հայտարարվում է, որ ազդում է, վաղը չի հերքվելու, արդյո՞ք կա կրկնակի վարակում, արդյո՞ք ախտանշաններ չունեցողները վարակում են, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա և նմանատիպ բազում հարցեր: Այս անորոշություններն են պատճառը, որ գուցե մենք ինչ-որ ժամանակում հապաղել ենք, մի քանի օր որոշումն ուշ ենք կայացրել»,- ասել է Թորոսյանը: «Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ