Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ 13 կոնգրեսական պահանջում է պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ

ԱՄՆ 13 կոնգրեսական պահանջում է պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ
11.06.2020 | 15:20

Հունիսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները Ներկայացուցիչների պալատում հրապարակել են երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում 13 հանրապետական կոնգրեսական պահանջում է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նախկին վարչապետ, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ` որպես «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակից»՝ տեղեկացնում է netgazeti.ge կայքը: Փաստաթուղթը հրապարակվել է «Ամերիկայի ամրապնդումն ու համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարը» վերնագրով:


180 էջից բաղկացած զեկույցում քննարկվում են այն խնդիրները, որոնք կարևոր կամ վտանգավոր են ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականության համար: Զեկույցի հեղինակները գրում են. «Բավարար չափով պատժամիջոցներ չեն կիրառվում Պուտինի խամաճիկների նկատմամբ: Վրաստանի ամենահարուստ մարդը` Բիձինա Իվանիշվիլին, Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցն է և նպաստում է Վրաստանի ապակայունացմանը հօգուտ Ռուսաստանի»:


Զեկույցում հիշատակվում է նաև ուկրաինացի օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկը, որին կոնգրեսականները մեղադրում են իր մեդիակայսրությունը Ռուսաստանի շահերին ծառայեցնելու և ապատեղեկատվություններ տարածելու համար:
Զեկույցի հեղինակներն ԱՄՆ պետդեպարտամենտին խորհուրդ են տվել կազմել Կրեմլի հետ կապված օլիգարխների ցուցակը, որը կօգնի Կոնգրեսին լուծել պատժամիջոցների հարցը՝ դրանով թույլ չտալով առանձին դեմքերի և կազմակերպությունների «աշխատել Կրեմլի համար»:


Փաստաթուղթը ստորագրած 13 կոնգրեսականներն են` Մայք Ջոնսոնը, Ջո Ուիլսոնը, Ռոբ Ուիթմանը, Էնն Վագները, Ալեքս Մունին, Դոն Բեկոնը, Ջեկ Բերգմանը, Նիլ Դանը, Կլեյ Հիգգինսը, Ռալֆ Նորմանը, Դեն Քրենշոուն, Բրայան Սթեյլը և Մայքլ Ուոլթսը:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ