Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ինչ հարցեր է լուծում ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկից հրաժարվելը

Ինչ հարցեր է լուծում ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկից հրաժարվելը
11.06.2020 | 15:23

Ատոմակայանի համար ռուսական վարկից հրաժարվելը նաև աշխատանքների տեմպերի արագացման հարցն է լուծում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բյուջետային վարկ տրամադրել՝ Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգում ծրագրի իրագործման համար՝ հրաժարվելով ռուսական վարկի մնացորդային մասինց։


«Սա նաև տեմպի հարցն է լուծում, իսկ տեմպը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այդ աշխատանքների արդյունքում մենք ունենալու ենք ինքնարժեքի դրական միտում, այսինքն՝ ըստ էության համակարգում նվազելու է ինքնարժեքը, ինչը շատ կարևոր է։ Իսկ ռուսական վարկը այդ տեմպի հնարավորությունները բավական սահմանափակում էր։ Եվ այս ազատությունը նաև տալիս է տեմպ, որն իր հերթին տալիս է շատ շուտ ինքնարժեքի կրճատման էֆեկտների ստացում»,- ասաց փոխվարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Երկար տարիներ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը եղել է մի ձեռնարկություն, մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան թե տվել են՝ ամենատարբեր կոնտեքստներում ու պատճառներով։ Եվ մենք կոնկրետ խնդիր ունենք Ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու։ Եվ սա ոչ միայն կառավարման, այլ նաև էներգետիկ արդյունավետության բարձրացման խնդիր է»:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ