Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարչապետ. ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան աշխարհը

Վարչապետ. ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան աշխարհը
11.06.2020 | 22:19

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ն ունի՞ պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, ունի, ինչքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ունի մարդկությունն այսօր»,- հավելեց Փաշինյանն` ի պատասխան հարցին՝ ԼՀԿ-ն հայտարարել է, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, իսկ ԲՀԿ նախագահը շեշտել է կառավարության 100 տոկոսով փոփոխության անհրաժեշտության մասին, ինքը` վարչապետը համարում է, որ կառավարությունը ձախողվել է կորոնավիրուսի դեմ պայքարում:


«Համավարակի հաղթահարումից հետո և դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ ուժերի պահվածքը համաճարակի շրջանում և պիտի հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանն ու տարածմանը, այդ թվում` իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել` հասկանալու, թե որոշակի քաղաքական շրջանակներ կապ ունեն, թե չունեն կեղծ լուրերի տարածման հետ: Ցանկացած պատերազմի ժամանակ, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում քայքայիչ գործողություն ծավալող անձինք ու ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի, և որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործողություններ ծավալելը կլինի ապացուցելի, արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնատականի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ