Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
11.06.2020 | 22:20

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են և ընդգրկում մեր համագործակցության ամբողջ սպեկտրը քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։


Այդ ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը»:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ