Հայաստան-Իրան պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու պատճառով Իրանում ցույցերի մասին հրապարակումներին։
«Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ է։ Մենք ունենք շատ հստակ ծրագրեր երկկողմանի հարաբերությունների զարգացման մասով։ Բոլոր մակարդակներով շարունակվում են մշտական երկխոսություները՝ ՀՀ վարչապատի և Իրանի նախագահի միջև եղել է զրույց, ԱԳ նախարարների մակարդակով էլ պահպանվել է երկխոսությունը», - ասաց Մնացականյանը։ Նա ընդգծեց, որ հարաբերությունների օրակարգը ձևավորված է և ընդգրկուն։ «Ինչ վերաբերում է մնացած հարցերին՝ Հայաստանն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի։ Հայաստանը երբևէ չի իրականացրել և որևէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ որևէ այլ գործընկերոջ», - ասաց նա: