Կալիֆոռնիայի իշխանությունները Հոլիվուդի կինոստուդիաներին թույլ են տվել վերսկսել աշխատանքը, որը դադարեցվել էր մի քանի ամիս առաջ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման պատճառով՝ հայտարարել է Լոս Անջելեսի հասարակական առողջապահության վարչության տնօրեն Բարբարա Ֆերերը: Ամերիկյան կինոստուդիաները կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էին բոլոր նկարահանումներն ու հետաձգել ֆիլմերի և սերիալների պրեմիերաները: