Իտալիայի Կալաբրիա շրջանի Չինկուեֆրոնդի բնակավայրում գործարկեվել է ծրագիր, որը թույլ կտա բնակարան ձեռք բերել 1 եվրոյով, հայտնում է «CNN Travel»-ը:
Քաղաքապետի խոսքով՝ ծրագիրը կոչված է կանխել դեպի մեծ քաղաքներ երիտասարդների տեղափոխվելը: Չինկուեֆրոնդիում բնակարան գնելու համար բարենպաստ իրավիճակ է համաճարակային տեսանկյունից: Քաղաքում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի եղել: Բոլոր նրանք, որ ցանկանում են առաջարկվող տարբերակով տուն գնել, պարտավոր են տունը վերանորոգել 3 տարում: Գնորդը պարտավոր է վճարել հատուկ վճար՝ 250 եվրոյի չափով: Եթե տունը չվերանորոգվի, սեփականատերը ստիպված կլինի վճարել 20 000 եվրո տուգանք: