COVID-19-ի դեմ «Ավիֆավիր» առաջին դեղամիջոցը փոխանցվել է ՌԴ կլինիկաներին, հայտնում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը (ՈՒՆՌՀ): Դեղամիջոցի առաջին խմբաքանակը ստացվել են Մոսկվայի, Լենինգրադի, Նովգորոդի, Կիրովի, Նիժնի Նովգորոդի մարզերի, Թաթարստանի և Եկատերինբուրգի կլինիկաներն ու լիազորված դեղագործական կազմակերպությունները: «Հունիսին ռուսական հիվանդանոցներ կմատակարարվի «Ավիֆավիրի» 60 000 կուրս», - հայտնում է հիմնադրամը: Անհրաժեշտության դեպքում արտադրությունը կարող է աճել տարեկան երկու միլիոն կուրսով, նշում է արտադրողը:: Մայիսի 29-ին «Ավիֆավիրը» գրանցվել է ՌԴ Առողջապահության նախարարությունում, ընդգրկվել նախարարության ցուցումներում և դարձել է աշխարհում առաջին դեղամիջոցը՝ հիմնված «Ֆավիպիրավիրի» վրա, որը հաստատվել է կորոնավիրուսի բուժման համար: Արտադրողները նշել են, որ դեղամիջոցը լավ ուսումնասիրված է, 2014-ից Ճապոնիայում օգտագործվում է գրիպի ծանր ձևերի դեմ: