Հայաստանն օգնություն պատրաստվում է խնդրել միայն ու միայն ՀՀ քաղաքացիներից, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի հայրենակիցներ, օգնեք մեզ՝ օգնել ձեզ, եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք, դրա համար պետք է ճիշտ կրել դիմակ, ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորությունը», - ասաց նա։ Վարչապետը կոչ արեց չանել ընդհատակյա հարսանիքներ, որ կարող են դառնալ ողբերգություն։
«Եթե այդ հարսանիքներում մեկ-երկու հոգի վարակվեն ու, Աստված չանի, մահ արձանագրվի, դա կարող է երջանկությունը վերածել դժբախտության», - ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ Հայաստանը կընդունի այն երկրների աջակցությունը, որոնք այս օրերին Հայաստանի նկատմամբ կանեն բարեկամական ժեստ: