Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունն այն այլընտրանքային ուժն է, որը կարող է փոխել այս իշխանություններին

Արթուր Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունն այն այլընտրանքային ուժն է, որը կարող է փոխել այս իշխանություններին
11.06.2020 | 22:30

Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է Հայաստանում, հստակ ցույց է տալիս, որ իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի, և դրանից բխող հետևանքներն ազդում են յուրաքանչյուրիս կյանքի վրա, Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Խոստումները, թե կան կախարդական փայտիկներ, որ մարդկանց կյանքը շատ կարճ ժամանակում փոխվելու է, տեսանք, որ չիրականացավ։ Առաջնային խնդիրները չեն տարբերվում երկրորդականից, և այն մարդիկ, որոնք փորձում են քննադատել իշխանություններին, միանգամից արժանանում են ագրեսիվ վերաբերմունքի։ Սրանից մեկուկես տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ իշխանություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունը կարող է ժողովրդի կողմից ընդունվել, այսօր ես տեսնում եմ մարդկանց վերաբերմունքի հստակ փոփոխությունը», - ասաց Վանեցյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները մի կեղծ օրակարգ են առաջ քաշում, թե եթե մենք չենք, ապա՝ նախկիններն են։


«Հավաստիացնում եմ, որ նախկինները մնացել են նախկինում՝ իրենց արած լավ թե վատ արարքներով։ Մենք գնում են դեպի ապագա, և «Հայրենիք» կուսակցությունն այն այլընտրանքային ուժն է, որը կարող է փոխել այս իշխանություններին և երկիրը տանի ճիշտ զարգացման ուղղությամբ», - հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ