Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի Կոտայքի մարզային գրասենյակները

Բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի Կոտայքի մարզային գրասենյակները
11.06.2020 | 22:39

Այսուհետ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կգործեն «Հայրենիք» կուսակցության և հիմնադրամի մարզային գրասենյակները։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանն ու Նարինե Ադոնցը։ Շնորհավորելով կուսակցության շարքերը համալրած գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները` երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, ճգնաժամից դուրս գալու ուղիների, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ։
Կառավարության, նրա ղեկավարի հրաժարականի պահանջով հասարակական-քաղաքական լայն համախմբման և ազգային համաձայնության հակաճգնաժամային նոր կառավարության ձևավորման հարցի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է իր և կուսակցության պատրաստակամությունը հանդիպել և խորհրդակցություններ անցկացնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ