Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
11.06.2020 | 22:40

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Նախագահ Հարությունյանը և Նորին Սուրբ Օծությունը քննարկել են Մայր Աթոռի հետ համագործակցության ծրագրերին, պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության համար և մոտակա ժամանակահատվածում Մայր Աթոռ այցելելու ցանկություն հայտնել: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ է ընդունել Արայիկ Հարությունյանի մտադրությունը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղել արցախահայությանը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ