Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոսյան. Պետք է ընտրենք, թե այս փուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր ու թանկ

Արսեն Թորոսյան. Պետք է ընտրենք, թե այս փուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր ու թանկ
12.06.2020 | 14:03

Պետք է ընտրենք, թե այս փուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր ու թանկ` մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ»,- գրել է նախարարը: Ըստ Արսեն Թորոսյանի` պետք է ընտրել` որն է ավելի թանկ` ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը: «Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...Մեր երեխաներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան ցերեկույթին, թե հենց նրանց առողջությունը... Եկել է կողմնորոշվելու ժամանակը...»,- շեշտել է նա:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ