Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 612-ով՝ հասնելով 15 281-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 173-ով և հասել 5 639-ի, կատարվել է 2 297 տեստավորում, ընդհանուր թիվը հասավ 77686-ի: Մահացածների ընդհանուր թիվը 258 է, կորոնավիրուսով վարակված ևս 86 անձմահացել է այլ պատճառներով: Բուժվում է 9 298 մարդ: