Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարչապետը հանձնարարեց զբաղվել նրանցով, ովքեր հայտարարում են, թե կորոնավիրուս չկա

Վարչապետը հանձնարարեց զբաղվել նրանցով, ովքեր հայտարարում են, թե կորոնավիրուս չկա
12.06.2020 | 14:09

Երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք նկատում, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր թվերն այտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները», - ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները։ «Բայց մեր հիմնական անելիքը յուրաքանչյուրի անելիքի մեջ է պարփակվում», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետք է լուրջ զբաղվեն ու կարողանան տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են, թե հիվանդություն չկա։ «Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը ու սա կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել, սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները», - ասաց նա:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ