Ինչպես և սպասվում էր՝ քաղաքական իշխանությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը։ Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում. հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն՝ կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում՝ տեղորոշում են և այլն, ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Վաղը լինելու է կառավարութան արտահերթ նիստ, ապա՝ Ազգային ժողովի հատուկ նիստ, արտակարգ դրությունը երկարացնելու համար։
Կառավարությունը դեռ չի հրապարակել «հունիս-հուլիս եթերաշրջանում» արտակարգ դրության նոր կանոնները, և մենք չգիտենք՝ արդյոք ուժի մե՞ջ է մնալու խաղաղ հավաքների տոտալ արգելքը, մինչդեռ այդ արգելքը վաղուց արդեն անհամաչափ է և անիրավաչափ։ Պետք է ամեն ինչ անել այդ տոտալ արգելքը վերացնելու համար, և անձամբ ես այլևս չեմ պատրաստվում բավարարվել հրապարակային խոսք ասելով ու բարձրաձայնելով։ Քաղաքացուն պետք է վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը և վերջ», - գրել է Մելիքյանը: