Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ամիրան Գամկրելիձե. Պատրաստ ենք օրական թեստավորել ՀՀ 500-1000 քաղաքացիների կամ Հայաստանին նվիրել համապատասխան քանակությամբ PCR թեստեր

Ամիրան Գամկրելիձե. Պատրաստ ենք օրական թեստավորել ՀՀ 500-1000 քաղաքացիների կամ Հայաստանին նվիրել համապատասխան քանակությամբ PCR թեստեր
12.06.2020 | 14:17

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է օրական 500-1000 թեստավորում անցկացնել ՀՀ քաղաքացիների համար կամ Հայաստանին համապատասխան քանակությամբ PCR թեստեր նվիրել:

«Երբ հստակեցվի Հայաստանին անհրաժեշտ օգնության տեսակը, ամեն ինչ ավելի պարզ կլինի: Ինչ վերաբերում է մեր` Հիվանդությունների վերահսկման կենտրոնին, մենք առաջարկել ենք օրական 500-ից 1000 թեստավորում անցկացնել ՀՀ քաղաքացիների համար կամ Հայաստանին տրամադրել 10 000 PCR թեստ»,-հայտարարել է Գամկրելիձեն: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում օգնություն պատրաստել Հայաստանի համար: Օգնությունըառաջին հերթին կլինի բուժանձնակազմի տեսքով. Հայաստան բուժանձնակազմ կուղարկվի: «Այդպիսի խնդրանքով է մեզ դիմել հարևանը»,-ասել է Գախարիան:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ