Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և 23 հոգու միացած է արհեստական շնչառական ապարատ

425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և 23 հոգու միացած է արհեստական շնչառական ապարատ
12.06.2020 | 14:18

Այսօր մինչև կառավարությունը արտահերթ նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին ներկայացնել վերջին թվերը: Անահիտ Ավանեսյանը նախ ներկայացրեց վերջին տվյալները կորոնավիրուսի տարածման և նշեց, որ Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 281-ի, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 258 է և մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք, իսկ մեկ օրում առողջացածների թիվը 173 է: Նա նշեց, որ 7 000 հոգի տնային հսկողության տակ են և մնացած 1820-ը՝ հիվանդանոցային հսկողության տակ են: «425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և 23 հոգու միացած է արհեստական շնչառական ապարտ»,-ասաց նա:


Վարչապետը նշեց, որ այս թվերը արտահայտությունն են, թե վերջին14 օրում ինչպես են պահվել հակահամաճարակային պայմանները՝ դիմակ դնելու, սոցիալական հեռավորությունը պահելու և ձեռքերը ախտահանելու վերաբերյալ:
«Մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո, երբ թվերի որոշակի նվազում է տեղի ունենում, մենք հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում, ևս մեր ամենամեծ խնդիրն է»,-ասաց նա և նշեց, որ որքան շատ են վարակվածների թիվը, այնքան մահվան թվերն են շատանում:


Վարչապետն անդրադարձավ այն մարդկանց, ովքեր շարունակում են պնդել, թե կորոնավիրուս չկա և նշեց, որ թե պետք է լուրջ զբաղվեն ու կարողանան տեղորոշել այդ մարդկանց։ «Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը ու սա կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել, սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները»,-ասաց նա։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ