Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում: worldometers.info կայքի՝ տվյալներով՝ հունիսի 11-ի դրությամբ թիվն ավելացել է 199-ով՝ կազմելով 4951:
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն՝ ըստ երկրների.
1. Հայաստան - 4951
2. Ռուսաստան – 3443
3. Իրան - 2146
4. Թուրքիա – 2065
5. Ադրբեջան – 876
6. Վրաստան – 208
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (83) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է՝ Իրանից (102) հետո: Երրորդը Թուրքիան է՝ 57, հաջորդում են ՌԴ-ն՝ 45, Ադրբեջանը՝ 11, Վրաստանը՝ 3: